Թյուր կարծիք կա ձևավորված, որ քացախը պատրաստվում է վատ, անորակ գինիներից, փչացած, անորակ մրգերից։ Իրականում, բարձրորակ քացախ հնարավոր է պատրաստել բացառապես լավագույն մրգերից, լավ գինիներից։ Լավագույն քացախ ստանալու համար պարտադիր է երեք գործոն՝ լավագույն հումք, լավագույն սարքավորումներ և լավագույն տեխնոլոգիա։ Մեր արտադրությունում առկա են բոլոր երեք գործոնները։ Քացախի արտադրության և շշալցման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ավստրիական և գերմանական արտադրության են: Հումքի և քացախի պահման բոլոր տարաները չժանգոտվող պողպատից են և գնվել են իտալական արտադրողներից: Քացախն անցնում է բավականին երկարատև նստեցման, մաքրման, պարզեցման և ֆիլտրման գործընթացներ, որից հետո այն պաստերիզացվում է և շշլացվում: Սույն գործընթացներն իրականցվում են բացարձակ մաքրության և հիգիենայի պայմաններում: Ընկերությունն արտադրում է խնձորի և մեղրի քացախ, խնձորի բալզամիկ քացախ, ինչպես նաև հնացված բալզամիկ քացախ։
Ցուցադրված է 6 տեսականի