Նկարագրություն
Բալզամիկ քացախը համարվում է քացախների թագուհին և բալզամիկ քացախի հայրենիքն է համարվում Իտալիան: Բալզամիկ քացախի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 1046 թվականին, երբ իտալացի մարկիզը նվեր է մատուցել Գերմանիայի ապագա թագավոր Հենրի II-ին: Բալզամիկ քացախն իր անունը ստացել է իր բուժիչ հատկությունների շնորհիվ: Սկզբում այս մթերքը բժշկության մեջ օգտագործվել է բուժական նպատակներով՝ որպես բալասան՝ ախտահանող, բուժիչ և թարմացնող ազդեցությամբ: Ժամանակին բալզամիկ քացախն օգտագործվում էր ժանտախտի դեմ պայքարում: Եվ դա զարմանալի չէ, քանի որ քացախաթթուների բարձր մակարդակը արդյունավետորեն պայքարում է բորբոքման դեմ և ոչնչացնում է օրգանիզմի պաթոգեն բակտերիաները: Դե իսկ մենք, օգտագործելով մեր տեսակավոր խնձորը, փորձում ենք ստանալ խնձորի անուշաբույր բալզամիկ քացախ, որում իսպառ բացակայում են տարատեսակ սննադային հավելումներ համի, հոտի, գույնի իմիտացիա ստանալկու համար։ Մեր այգիները գտնվում են Սյունիքի նախալեռնային գոտիներում, ծովի մակերևույթից գրեթե 2 000 մետր բարձրության վրա։ Եվրոպական առաջատար ընկերություններից ներկրված ժամանակակից խնձորենիներն ամբողջությամբ ինտեգրվելով հայաստանյան բնաշխարհին, լիարժեքորեն կլանում են հայկական ջուրն ու արևը՝ վերածելով այն մի բացառիկ մրգի: Քացախի արտադրության համար օգտագործվում է միայն առողջ պտուղը: