Մեր նպատակը
ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է.
• Եվրոպական առաջատար ընկերությունների նորարարությունների և տեխնոլոգիաների կիրառմամբ Հայաստանում ստեղծված արտադրանքը արտերկրում ներկայացնելն ու տարածելը
• "Արտադրված է Հայաստանում" գրառման աշխարհագրության ընդլայնումը
• Հայկական արտադրանքի ճանաչելիության և դրանով իսկ Հայաստանի ճանաչելիության բարձրացումը
• Նոր աշխատատեղերի ստեղծումը (հատկապես սահմանամերձ շրջաններում)
Մենք պլանավորում ենք տարեցտարի ընդլայնել մեր տեսականին՝ միևնույն ժամանակ չմոռանալով զարգացնել մեր սկզբնական և կարևորագույն ապրանքատեսակի՝ մեղրի արտադրանքը: Մեր ընկերության մշակույթի հիմնական բաղադրիչներն են՝ արտադրական պրոցեսների հետևողական, համակարգված և ժամանակին իրականացումը, բարձրագույն ապրանքային որակի պահպանումն ու հասարակության հանդեպ մեծ պատասխանատվությունը: Մեծ ուշադրություն ենք դարձնում ընկերության աշխատակիցների կրթմանը, պարբերաբար վերապատրաստմանը, մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը և այդ նպատակով մշտապես կազմակերպում ենք արտասահմանցի մասնագետների այցելություններ, սեմինարներ և խորհրդատվություններ:
Պահանջված տեսականի
Բնական արտադրանքի լավագույն ընտրանի Հայկական լեռնաշխարհից
ՄԵՐ ՀԱՄԵՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ
Հատուկ ձեզ համար խնամքով մշակել և արտադրել ենք լավագույնը։ Ծանոթացե՛ք առաջարկվող տեսականուն։
Հետաքրքիր հոդվածներ
Հայաստանում մեղվաբուծությամբ և այգեգործությամբ զբաղվում են հնագույն ժամանակներից: Մենք շարունակում ենք ավանդույթները։
Մեղր եվ մեղուներ
Հայկական լեռնաշխարհի բնակլիմայական պայմանները դեռևս վաղնջական ժամանակներից նպաստավոր են եղել մեղուների բազմացման և առատ մեղր կուտակելու համար (աճում է շուրջ 300 մեղրատու ծառ, 600-ից ավելի վայրի թուփ և խոտաբույս):
Խնձորի մասին
Խնձոր բառը փոխառություն է խուռիերենից (hinzuri): Ենթադրվում է, որ խուռիների լուսնա-արեգակնային օրացույցում պահպանված «hinzuri» ամսանունը կապված է այգեգործության և հատկապես խնձոր հավաքելու ժամանակի հետ: