Նկարագրություն
Խնձորի քացախի պատրաստման համար որպես լավագույն հումք օգտագործում ենք մեր իսկ կողմից աճեցված տեսակավոր խնձորը: Մեր այգիները գտնվում են Սյունիքի նախալեռնային գոտիներում, ծովի մակերևույթից գրեթե 2 000 մետր բարձրության վրա։ Եվրոպական առաջատար ընկերություններից ներկրված ժամանակակից խնձորենիներն ամբողջությամբ ինտեգրվելով հայաստանյան բնաշխարհին, լիարժեքորեն կլանում են հայկական ջուրն ու արևը՝ վերածելով այն մի բացառիկ մրգի: Քացախի արտադրության համար օգտագործվում է միայն առողջ պտուղը: Երբևէ չի օգտագործվում ծառից թափված խնձորը։ Մեր "Սելլվին" քացախը թափանցիկ է և աղբյուրի ջրի նման վճիտ: Նման որակի վճիտ քացախ ստանալու համար անհրաժեշտ է պահպանել տեխնոլոգիական ամբողջ ցիկլը, որը երկարատև է և աշխատատար: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ապահովել լավագույն ֆիլտրացում, որի համար պարտադիր է ֆիլտրացման լավագույն սարքավորումների և նյութերի առկայությունը: Թափանցիկությունը, պարզությունն ու մաքրությունը մեր քացախի հիմնական առավելություններն են: