Նկարագրություն
Տանձի օղու արտադրության համար օգտագործվում են միայն ամենաբարձր որակի և լիովին հասած պտուղները, որոնք երաշխավորում են օղու մեջ տանձի անկրկնելի համն ու բուրմունքը: Մենք մշակում ենք միայն ձեռքով ընտրված, լրովին հասած ու անթերի պտուղները: Պտղի վերամշակման ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխանող արտադրությունը գտնվում է Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի տարածքում, ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրության վրա: Որակյալ իտալական շիշն ու գեղեցիկ ձևավորումն օղին դարձնում են յուրահատուկ նվեր և առիթ տոնական տրամադրության: Օղին առկա է 500մլ, 250մլ և 50մլ տարողությամբ շշերով: