Նկարագրություն
Արտադրանքն օրգանական է՝ սերտիֆիկացված ֆրանսիական "էկոսերտ" ընկերության կողմից:
"Փամփ" մեղրը մեղուները հավաքում են Սյունյաց լեռնաշխարհի բարձրադիր գոտիներից՝ ծովի մակերևույթից 1 800-2 500 մ բարձրության վրա գտնվող ալպիական մարգագետիններից, որոնք հարուստ են բազմաթիվ բուժիչ և օգտակար հատկություններ ունեցող ծաղիկներով ու բույսերով:
Մեղրի այս տարայի մեջ դուք կգտնեք Հայկական լեռնաշխարհի բույրն ու համը: Համտեսելով այս մեղրը՝ դուք ըստ արժանվույն կգնահատեք մեր կրտսեր բարեկամների՝ մեղուների տիտանական աշխատանքը: Մեղվաբուծության, մեղրի վերամշակման, պահման և այլ բոլոր սարքավորումները ձեռք են բերվել գերմանական և դանիական արտադրողներից:
"Փամփ" կրեմ-օրգանիկը ստեղծվում է դասական մեղրը հատուկ սարքավորումներով հարելու միջոցով, որի շնորհիվ մեղրի բյուրեղները վերածվում են փափուկ, նուրբ և միատարր կրեմանման զանգվածի: