Նկարագրություն
Խնձորի օղու արտադրության մեջ օգտագործվում են միայն լիովին հասած պտուղները, որոնք նախատեսված են հատուկ խնձորի օղու թորման համար: Մենք մշակում ենք միայն ձեռքով ընտրված, արևով խնամված, առողջ, լիովին հասած և շատ անուշաբույր պտուղներ: Մեր այգիները և պտղի վերամշակման ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխանող արտադրությունը գտնվում է Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի տարածքում, ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրության վրա: Որակյալ իտալական շիշն ու գեղեցիկ ձևավորումն օղին դարձնում են յուրահատուկ նվեր և առիթ տոնական տրամադրության: Օղին առկա է 500մլ, 250մլ և 50մլ տարողությամբ շշերով: