ՀԱՅ РУС ENG

Տեխնոլոգիաներ

Տեխնոլոգիաներ

Ընկերությունը մեղվաբուծության և այգեգործության մեջ կիրառում է նորագույն տեխնոլոգիաներ, ժամանակակից սարքավորումներ ու բաղադրատոմսեր: Այդ նպատակով գործարար հարաբերություններ են հաստատվել մեղվաբուծական գործիքներ, նյութեր և սարքավորումներ արտադրող դանիական ու գերմանական մի շարք ընկերությունների հետ: Մեղրը քամելու, մաքրելու, վերամշակելու և շշալցման համար ձեռք են բերվել եվրոպական արտադրության ավտոմատ ու կիսաավտոմատ կառավարմամբ  սարքավորումներ: Մեղվաընտանիքների բուժման և հիվանդությունների կանխարգելման համար օգտագործվում են բացառապես բուսական ծագում ունեցող դեղամիջոցներ:

Այս ամենի, ինչպես նաև հայոց աշխարհի արևի ու ջրի, մեղվաբուծության դարավոր ավանդույթների զուգորդմամբ ստանում ենք աստվածների առասպելական  կերակուրը՝ ՓԱՄՓ Ը:

Այգեգործության մեջ նույնպես կիրառվում է նույն մոտեցումը: Եվրոպական առաջատար տնկարաններից ներկրվել են տեսակավոր խնձորենիներ, անցկացվել է ոռոգման կաթիլային համակարգ, տեղադրվել են հակակարկտային ցանցեր, որոնք տնկիների համար ստեղծել են  յուրօրինակ միկրոաշխարհ:

Ահա այսպես են Սյունիքի հովիտներում արմատակալել աշխարհում մեծ պահանջարկ ունեցող տեսակավոր խնձորենիները, որոնք, սնվելով հայոց աշխարհի աղբյուրների վճիտ ջրերով ու կենարար արևի քաղցրությամբ և ջերմությամբ, մեզ պարգևում են անմահական, միայն մեր հողին բնորոշ համ ու հոտով պտուղներ: