bg image bg image bg image bg image bg image bg image bg image
Մեղրի քացախ 250 մլ.

Մեղրի քացախ 250 մլ.

Մեղրի քացախում որպես հումք օգտագործվում է մեր սեփական մեղվաընտանիքներից ստացված մեղրը: Այս քացախն ունի հաճելի քաղցրություն և մեղրային բույր։ Այն օգտագործվում է աղցանների, մրգային աղցանների, ինչպես նաև թարմ մրգերի համար։ Մեր "Սելլվին" քացախը թափանցիկ է և աղբյուրի ջրի նման վճիտ: Նման որակի վճիտ քացախ ստանալու համար անհրաժեշտ է պահպանել տեխնոլոգիական ամբողջ ցիկլը, որը երկարատև է և աշխատատար: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ապահովել լավագույն ֆիլտրացում, որի համար պարտադիր է ֆիլտրացման լավագույն սարքավորումների և նյութերի առկայությունը: Թափանցիկությունը, պարզությունն ու մաքրությունը մեր քացախի հիմնական առավելություններն են: