bg image bg image bg image bg image bg image bg image bg image
Հնեցված բալզամիկ քացախ 100 մլ.

Հնեցված բալզամիկ քացախ 100 մլ.

Բալզամիկ քացախը համարվում է քացախների թագուհին և բալզամիկ քացախի հայրենիքն է համարվում Իտալիան:

Բալզամիկ քացախի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 1046 թվականին, երբ իտալացի մարկիզը նվեր է մատուցել Գերմանիայի ապագա թագավոր Հենրի II-ին:

Բալզամիկ քացախն իր անունը ստացել է իր բուժիչ հատկությունների շնորհիվ: Սկզբում այս մթերքը բժշկության մեջ օգտագործվել է բուժական նպատակներով՝ որպես բալասան՝ ախտահանող, բուժիչ և թարմացնող ազդեցությամբ: Ժամանակին բալզամիկ քացախն օգտագործվում էր ժանտախտի դեմ պայքարում: Եվ դա զարմանալի չէ, քանի որ քացախաթթուների բարձր մակարդակը արդյունավետորեն պայքարում է բորբոքման դեմ և ոչնչացնում է օրգանիզմի պաթոգեն բակտերիաները: Դե իսկ մենք, օգտագործելով մեր տեսակավոր խնձորը, փորձում ենք ստանալ խնձորի անուշաբույր բալզամիկ քացախ:

4 տարի հնեցում ունեցող մեր բալզամիկ քացախը հնեցվում է արժեքավոր փայտատեսակներից պատրաստված տակառների մեջ և ներառում է վերջիններիս գույնն ու բույրը: Երկարատև պահման ընթացքում այն կորցնում է իր սուր քացախային հոտը և ջրիկ, հեղուկ վիճակից վերածվում է նուրբ բույր ունեցող առավել թանձր զանգվածի: 

Հնեցված բալզամիկ քացախը շշալցվում է 100 մլ. տարողությամբ ապակյա շշերի մեջ: