bg image bg image bg image bg image bg image bg image bg image

Ընկերության մասին

Ընկերության մասին

«ԱՆԴ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2014 թ.-ին և գործունեություն է ծավալում Սյունիքի մարզի Իշխանասար համայնքում, ծովի մակերևույթից շուրջ 2 000 մետր բարձրության վրա։ Ընկերությունը զբաղվում է այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, ինչպես նաև սեփական արտադրանքի վերամշակմամբ: Ընկերությունը համագործակցում է Եվրոպայի այգեգործական և մեղվաբուծական առաջատար կազմակերպությունների հետ՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ: Մասնավորապես, Եվրոպայից բերված տնկիներով հիմնված խնձորի այգիներում, որոնք գտնվում են Իշխանասարի ստորոտին, կիրառվում է կաթիլային ոռոգման համակարգ, տեղակայված են հակակարկտային ցանցեր: Մեղվաբուծության համար ընկերությունը համագործակցում է մեղվաբուծական նյութեր և սարքավորումներ արտադրող դանիական ու գերմանական կազմակերպությունների հետ: Խնձորի վերամշակման, քացախի պատրաստման և պահման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները պատրաստված են չժանգոտվող պողպատից և ձեռք են բերվել ավստրիական և իտալական արտադրողներից։ 

 

Մեր ընկերության առաջնային առաքելություններն են՝ եվրոպական առաջատար ընկերությունների նորարարությունների և տեխնոլագիաների կիրառմամբ Հայաստանում ստեղծված արտադրանքը արտերկրում ներկայացնելն  ու  տարածելը​,  <<Արտադրված է Հայաստանում >> գրառման աշխարհագրության ընդլայնումը, հայկական մեղրի ճանաչելիության և դրանով իսկ Հայաստանի ճանաչելիության բարձրացումը​լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը:  

 

Մենք պլանավորում ենք տարեցտարի ընդլայնել մեր տեսականին՝ միևնույն ժամանակ չմոռանալով զարգացնել մեր սկզբնական և կարևորագույն ապրանքատեսակի՝ մեղրի արտադրանքը։ Մեր ընկերության մշակույթի հիմնական բաղադրիչներն են՝  արտադրական պրոցեսների հետևողական, համակարգված և ժամանակին իրականացումը, բարձրագույն ապրանքային որակի պահպանումն ու հասարակության հանդեպ մեծ պատասխանատվությունը: Մեծ ուշադրություն ենք դարձնում ընկերության աշխատակիցների կրթմանը, պարբերաբար վերապատրաստմանը, մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը և այդ նպատակով մշտապես կազմակերպում ենք օտարերկրյա մասնագետների  այցելություններ, սեմինարներ և խորհրդատվություններ: 

 

Տեխնոլոգիաներ

Տեխնոլոգիաներ

Ընկերությունը մեղվաբուծության և այգեգործության մեջ կիրառում է նորագույն տեխնոլոգիաներ, ժամանակակից սարքավորումներ ու բաղադրատոմսեր: Այդ նպատակով գործարար հարաբերություններ են հաստատվել մեղվաբուծական գործիքներ, նյութեր և սարքավորումներ արտադրող դանիական ու գերմանական մի շարք ընկերությունների հետ: Մեղրը քամելու, մաքրելու, վերամշակելու և շշալցման համար ձեռք են բերվել եվրոպական արտադրության ավտոմատ ու կիսաավտոմատ կառավարմամբ  սարքավորումներ: Մեղվաընտանիքների բուժման և հիվանդությունների կանխարգելման համար օգտագործվում են բացառապես բուսական ծագում ունեցող դեղամիջոցներ:

Այս ամենի, ինչպես նաև հայոց աշխարհի արևի ու ջրի, մեղվաբուծության դարավոր ավանդույթների զուգորդմամբ ստանում ենք աստվածների առասպելական  կերակուրը՝ ՓԱՄՓ Ը:

Այգեգործության մեջ նույնպես կիրառվում է նույն մոտեցումը: Եվրոպական առաջատար տնկարաններից ներկրվել են տեսակավոր խնձորենիներ, անցկացվել է ոռոգման կաթիլային համակարգ, տեղադրվել են հակակարկտային ցանցեր, որոնք տնկիների համար ստեղծել են  յուրօրինակ միկրոաշխարհ:

Ահա այսպես են Սյունիքի հովիտներում արմատակալել աշխարհում մեծ պահանջարկ ունեցող տեսակավոր խնձորենիները, որոնք, սնվելով հայոց աշխարհի աղբյուրների վճիտ ջրերով ու կենարար արևի քաղցրությամբ և ջերմությամբ, մեզ պարգևում են անմահական, միայն մեր հողին բնորոշ համ ու հոտով պտուղներ:

 

 

Փաստաթղթեր

Մեղրի բաղադրությունը և որակը ստուգվել է գերմանական QSI (Quality Services International GmbH) լաբորատորիայում:

Ներկայացնում ենք մեղրի լաբորատոր հետազոտությունների արդյունքները և եզրակացությունը:

 

Pamp_organic_1                     

Pamp_organic_2         

Pamp_organic_3       

Pamp_organic_4

 

Մեր հավաստագրերը

 

1 .Certified to the USDA NOP organic regulations

2. Certificate

3. Agriculture certificate