Հետաքրքիր

Մեղրի և մեղուների մասին
Հայկական լեռնաշխարհի բնակլիմայական պայմանները դեռևս վաղնջական ժամանակներից նպաստավոր են եղել մեղուների բազմացման և առատ մեղր կուտակելու համար (աճում է շուրջ 300 մեղրատու ծառ, 600-ից ավելի վայրի թուփ և խոտաբույս): Այս հանգամանքը նպաստել է, որպեսզի մեր նախնիները նաև մեղվաբուծությամբ զբաղվեն: Հնագիտական նյութերը, մատենագրական և ազգագրական աղբյուրները նույնպես վկայում են, որ Հայաստանում մեղվապահությամբ զբաղվում են դեռևս հնագույն ժամանակներից:
Ավելին
Խնձորի մասին
Խնձոր բառը փոխառություն է խուռիերենից (hinzuri): Ենթադրվում է, որ խուռիների լուսնա-արեգակնային օրացույցում պահպանված «hinzuri» ամսանունը կապված է այգեգործության և հատկապես խնձոր հավաքելու ժամանակի հետ:
Ավելին