ՀԱՅ РУС ENG

Օրգանական մեղր 25 գ

Օրգանական մեղր 25 գ

«Փամփ» մեղրը մեղուները հավաքում են Սյունյաց լեռնաշխարհի բարձրադիր գոտիներից՝ ծովի մակերևույթից 1 800-2 500 մ բարձրության վրա գտնվող ալպիական մարգագետիններից, որոնք հարուստ են  բազմաթիվ բուժիչ և օգտակար հատկություններ ունեցող ծաղիկներով ու բույսերով: 

Մեղրի այս տարայի մեջ դուք կգտնեք Հայկական լեռնաշխարհի բույրն ու համը: Համտեսելով այս մեղրը՝ դուք ըստ արժանվույն կգնահատեք մեր կրտսեր բարեկամների՝ մեղուների տիտանական աշխատանքը: 

Մեր մեղվաընտանիքները գտնվում են Սյունյաց լեռնաշխարհի գողտրիկ մի անկյունում, կուսական բնության գրկում,  որտեղ գերիշխում են սարերից իջնող զուլալ աղբյուրների  քչքչոցը և աշխատասեր մեղուների բզզոցը: 

Ստորև կցված ֆայլում կարող եք ծանոթանալ դասական մեղրի ապրանքային ցուցանիշներին՝ ըստ գերմանական QSI լաբորատորիայի իրականացրած հետազոտությունների արդյունքների: QSI ընկերության ամփոփիչ արձանագրությունը հաստատում է, որ մեղրը ենթակա է վաճառքի եվրոպական շուկայում:

Օրգանական Մեղրի Ապրանքային Ցուցանիշներ