ՀԱՅ РУС ENG

Կրեմ-մեղր 25 գ

Կրեմ-մեղր 25 գ

«Փամփ» մեղրը մեղուները հավաքում են Սյունյաց լեռնաշխարհի բարձրադիր գոտիներից՝ ծովի մակերևույթից 1 800-2 500 մ բարձրության վրա գտնվող ալպիական մարգագետիններից, որոնք հարուստ են  բազմաթիվ բուժիչ և օգտակար հատկություններ ունեցող ծաղիկներով ու բույսերով: 

Մեղրի այս տարայի մեջ դուք կգտնեք Հայկական լեռնաշխարհի բույրն ու համը: Համտեսելով այս մեղրը՝ դուք ըստ արժանվույն կգնահատեք մեր կրտսեր բարեկամների՝մեղուների տիտանական աշխատանքը: 

«Փամփ» կրեմ-օրգանիկն ստեղծվում է դասական մեղրը հատուկ սարքավորումներով հարելու միջոցով, որի շնորհիվ  մեղրի բյուրեղները վեր են ածվում փափուկ, նուրբ և միատարր կրեմանման զանգվածի: 

Ստորև կցված ֆայլում կարող եք ծանոթանալ դասական մեղրի ապրանքային ցուցանիշներին՝ ըստ գերմանական QSI լաբորատորիայի իրականացրած հետազոտությունների արդյունքների: QSI ընկերության ամփոփիչ արձանագրությունը հաստատում է, որ մեղրը ենթակա է վաճառքի եվրոպական շուկայում:

Կրեմ-Մեղրի Ապրանքային Ցուցանիշներ