Ընկերության այգիները գտնվում են Իշխանասարի ստորոտին, 1.800 մ բարձրության վրա: Այգեգործության համար կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, մասնավորապես անց է կացվել կաթիլային ոռոգման համակարգ, տեղադրվել են հակակարկտային ցանցեր, որոնք այգիները պաշտպանում են կարկուտից, արևի կիզիչ ճառագայթներից, քամուց և թռչուններից:
Աճեցվում են «գրենի սմիթ» (Granny Smith), «գալա» (Gala), «ջոնագոլդ» (Jonagored Supra), «գոլդեն» (Golden), «այդարեդ» (Idared) տեսակի խնձորներ, որոնց տնկիները բերվել են Հոլանդիայից և Լեհաստանից: