bg image bg image bg image bg image bg image bg image bg image
Թարմ քամած խնձորի հյութ

Թարմ քամած խնձորի հյութ

Խնձորի թարմ քամած հյութը պատրաստված է մեր իսկ այգիների տեսակավոր խնձորներից։ Այգիները գտնվում են Սյունիքի նախալեռնային գոտում, Իշխանասարի ստորոտին, ծովի մակերևույթից շուրջ 2 000 մետր բարձրության վրա։ Կլանելով արևի կիզիչ ճառագայթներն ու հագենալով Իշխանասարի քաղցրահամ և սառնորակ աղբյուրների ջրերով, մեր խնձորները ստանում են մի անկրկնելի և յուրահատուկ համ, շատ բարձր շաքարայնություն, որը և փոխանցում են խնձորի հյութին։ Պատրաստի հյութը պաստերիզացվում է համապատասխան ջերմաստիճանում, շշալցվում հարմարավետ տարաներում և կարող է պահվել մեկ տարի։ Առկա է 2 և 3 լիտր տուփերով: