bg image bg image bg image bg image bg image bg image bg image

Ընկերության մասին

Ընկերության մասին

«ԱՆԴ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2014 թ.-ին և գործունեություն է ծավալում Սյունիքի մարզի Իշխանասար համայնքում, ծովի մակերևույթից շուրջ 2 000 մետր բարձրության վրա։ Ընկերությունը զբաղվում է այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, ինչպես նաև սեփական արտադրանքի լայնածավալ վերամշակմամբ: 

Այգեգործությամբ մեր ընկերությունը սկսել է զբաղվել շուրջ 6,5 հեկտար տարածքի վրա՝ հիմնելով խնձորի և տանձի ժամանակակից ինտենսիվ այգիներ: Այգիներն ամբողջովին հագեցած են հակակարկտային ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերով: Տարեցտարի ընդլայնվում է այգիների մակերեսը և ծառերի քանակը: Ներկայումս բերքի տակ են շուրջ 22 000 խնձորենիներ և տանձենիներ: Տնկիները ձեռք են բերվել եվրոպական լավագույն տնկարաններից: Այգում առկա է նաև փոքր, փորձնական, այգու վերարտադրողականությունն ապահովող տնկարան: Այգեգործական աշխատանքների գրագետ կառավարման համար համագործակցում ենք եվրոպական՝ գերմանական, հոլանդական, իտալական տարբեր այգեգործական տնտեսությունների հետ: Տարեկան նվազագույնը մեկ անգամ ժամանում է մեր այգեգործ խորհրդատուն, որի հետ քննարկվում են այգու ընթացիկ կառավարման և հետագա զարգացման ու ընդլայման հետ կապված հարցերը: 

Ներկայումս արգեգործական ողջ արտադրանքը վաճառվում է ներքին շուկայում կամ վերամշակվում է և իրացվում թե՛  ներքին և թե՛  արտաքին շուկաներում:

Մեղվաբուծությամբ մեր ընկերությունը սկսել է զբաղվել մինչև այգեգործությամբ զբաղվելը: 2014 թ.-ին մենք արդեն ունեցել ենք սեփական մեղրի մի փոքր քանակություն: Մեղվաբուծության ոլորտում ևս, սարքավորումների և տարաների ձեռքբերման, ինչպես նաև խորհրդատվությունների տրամադրման և Եվրոպայում մեղվաբուծության մեջ լավագույն փորձի ներդրման հարցում, մենք համագործակցում ենք եվրոպական լավագույն ընկերությունների հետ: Շատ ակտիվ համագործակցում ենք հատկապես դանիական ընկերությունների հետ, որոնք հասել են առավելագույն արդյունքների մեղվաբուծության ոլորտում: Արտադրվում և սպառողին է մատուցվում օրգանական մեղրի, օրգանական կրեմ-մեղրի և դասական մեղրի տարբեր չափերի փաթեթավորմամբ լայն տեսականի: 

Քացախի արտադրությամբ մեր ընկերությունը սկսել է զբաղվել իր առջև դնելով վերամշակել մեր այգեգործական, ապրանքային տեսքից զուրկ արտադրանքը, այսպիսով նվազեցնելով ընկերության կորուստները: Քացախի արտադրության ստեղծումը նաև նպատակ  է հետապնդում ավելացնել ընկերության առաջարկած արտադրատեսակների զամբյուղը: Քացախի պատրաստման բոլոր սարքավորումներն ավստրիական արտադրության են և պատրաստված են չժանգոտվող պողպատից: